Հետևեք մեզ։

ՔՊ-ն մեզ չի կարող ճնշել, պարոն Տեր-Մարգարյանի որոշումն է եղել. Անի Խաչատրյան․ News.am

11:15, 19 մայիս 2025
ՔՊ-ն մեզ չի կարող ճնշել, պարոն Տեր-Մարգարյանի որոշումն է եղել. Անի Խաչատրյան․ News.am

Դա Տիգրան Տեր–Մարգարյանի որոշումն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մ արգարյանը հրաժարական է տվել։

Հարցին՝ իր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, այդ թվում ՔՊ–ի կողմից, նա պատասխանեց. «Իհարկե չեն եղել, մեզ վրա ճնշումներ չեն լինում։ Մեզ չի կարող ՔՊ–ն ճնշել։ Մենք առանձին քաղաքական ուժ ենք։

 

Մենք ՔՊ–ի հետ քննարկում չենք ունեցել, սա Տիգրան Տեր–Մարգարյանի անձնական որոշումն է»։

Անի Խաչատրյանը նաեւ նշեց, որ այդ պաշտոնի համար թեկնածուի հարց չի քննարկվել. «Մենք այնտեղ ունենք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որ մեր կողմից է նշանակվել և կա տեղակլ, որ ՔՊ–ի կողմից է նշանակվել։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ ում են անցնում լիազորությունները, ոչ էլ դա էական է»։

Վերլուծական