Հետևեք մեզ։

Սկանդալից հետո Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից․ News.am

11:29, 19 մայիս 2025
Սկանդալից հետո Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից․ News.am

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։

Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրենը, թե՞ այլ աշխատակիցներ եւս, նա պատասխանեց. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաեւ ազատման դիմումներ»։

Մարտուն Մանուկյանը նշեց, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։

«Դասապրոցեսը նորմալ ընթանում է, ես եմ կազմակերպում աշխատանքը դպրոցում»,– հավելեց նա։

Հիշեցնենք՝  Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),  4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

 

 4-րդ դասարանի աշակերտներին կապկպել են դպրnցի զnւգարանում, թմրանյnւթ տվել․ uարuափելի դեպք՝ Մխչյանում (տեսանյութ)․ Oragir.news

 

Մխչյանի դպրոցում երեխաների նկատմամբ կատարված դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Վերլուծական

Ամենաընթերցվածները