Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ: