Նիկոլ Փաշինյան տիկին Աննա Հակոբյանը վերջերս ակտիվ անդրադառնում է իր վերաբերյալ հրապարակումներին, լուրերին, որոնք ինքն անհիմն է համարում։ Սոցցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել Էդգար Ղազարյանի հայտնածի վերաբերյալ և ուղեկցող տեքստում գրել հետևյալը․
«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»։