Հետևեք մեզ։

Թեկնածուն ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից. «Պատիվ ունեմ»–ը չի միանում վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին

20:58, 19 մայիս 2025
Թեկնածուն ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից. «Պատիվ ունեմ»–ը չի միանում վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին
ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։
 
Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
 
«Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։
Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները