Հետևեք մեզ։

Վարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ․ Հովիկ Աղազարյան

10:00, 20 մայիս 2025
Վարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ․ Հովիկ Աղազարյան

Վարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ, դրա համար էլ իմ թեկնածությունը չեմ առաջադրել։ Թեկնածու փոխելու հնարավորություն էլ կա, վաղը կարող ենք ուրիշ նախաձեռնությամբ հանդես գան։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը Հակոբ Ասլանյանի հետ հիմնել է ՄԱՍ կուսակցությունը և վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։

Ըստ Հովիկ Աղազարյանի՝ եթե ընդդիմադիր խմբակցություններն աջակցեին, ապա վերջ կտրվեր նրանց չորս տարվա տվայտանքներին․

«Տեղյակ եմ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությանը, բայց «Հայաստան» դաշինքի աջակցելու և իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը՝ Էդմոն Մարուքյանը կդառնար վարչապետ մեկ տարի ժամկետով, իսկ 26-ին կլիներ ԱԺ արտահերթ ընտրություններ։ Դա նշանակում էր, որ մասամբ կիրականանար մեր ընդդիմադիր գործընկերների այս չորս տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից, մեկ տարով նշանակվում էր այլ վարչապետ, իրենք ուզում էին նշանակել Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գալստանյանին և այլ տարբերակներ։ Եվ այդ հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում էր»,- ասաց նա։ 

 

 Թեկնածուն ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից. «Պատիվ ունեմ»–ը չի միանում վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին

 

Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան մոնոպոլիան քար ու քանդ ենք անելու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Վերլուծական

Ամենաընթերցվածները