Ես 2018–ի մասին ես հիմա չեմ խոսելու և տևական ժամանակ չեմ խոսելու։ Իմ հարցազրույցում այդ մասին խոսել եմ, կարող եք լսել։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 2018–ի մասին չեմ խոսելու։ Ուզում եք՝ բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել այսօրվանին, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա։ Այսինքն ես այդ պարագայում մազոխիստ եմ, էլի, ուզել եմ, որ գա։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե ինչո՞ւ իրեն մերժեցին, բայց 2018–ին կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դուք և այդ թիրախավորողներն ուրախ կլինեի՞ք, որ ես էլ նստած լինեի։ Մեծ հերոսությո՞ւն է մեկ տարի նստելը։ Բա իմ գործընկերները, որ նստած են, տարիներով նստել են, Արմեն Աշոտյանն երկու տարի նստած է։ Էդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, դա ի՞նչ է, իշխանություններն ինձ ռեկլամ են անո՞ւմ»։