Հետևեք մեզ։

Փաշինյանն ընդունել է Լավրովին

18:12, 21 մայիս 2025
Փաշինյանն ընդունել է Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան - ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները