ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: