Հետևեք մեզ։

Կիպրոսում Էդվարդ Ասրյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

17:08, 22 մայիս 2025
Կիպրոսում Էդվարդ Ասրյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները