Արցախի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
2023-ի սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո ԱՀ խորհրդարանը նախագահ չունի, քանի որ ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանին ադրբեջանական կողմը գերության վերցրեց:
Վերջինիս պարտականությունները կատարում էր Սամվել Բաբայանի կուսակից Գագիկ Բաղունցը: Բանն այն է,որ ԱՀ նախագահի լիազորությունները դադարելուց հետո նրա պարտականությունները դրվում է Աժ նախագահի վրա, հենց այդ պատճառով էլ համալրել են խորհրդարանի խոսնակի թափուր պաշտոնը, իսկ նախագահ Շահրամանյանի լիազորությունները լրացել է մայիսի 21-ին, խորհրդարանը տասը օրվա ընթացքում նոր նախագահ կընտրի:
Ինչ վերաբերում է Աշոտ Դանիելյանին, 33 հոգանոց խորհրդարանի 28 պատգամավորի ձայն է ստացել։
Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը մայիսի 21-ին լրանում է․ նոր թեկնածու դեռևս չկա