Դա բավականին լուրջ վնաս է հասցնելու պետությանը, բանակին, ընտանիքին և զինապարտին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախաձեռնությանը, ըստ որի զորակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մ,լն դրամ եւ ծառայել մեկ ամիս։
«Սա քայքայելու է պետությունը, քայքայելու է բանակը, քայքայելու է ընտանիքը, փչացնելու է զինապարտին»,–ասաց նա։