Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

09:52, 27 մայիս 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։

Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները