Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանը «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով է ձևավորում

20:26, 30 մայիս 2025
Աննա Հակոբյանը «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով է ձևավորում

Փաշինյանի կինը որոշել է ձեւավորել «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով:

Աննա Հակոբյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին:

Հանձնաժողովի նպատակներն են.

- Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:

- Հանրային ապակառուցողական միֆերի և արատավոր վարքի մոդելների վերարտադրության խաթարումը, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինումը։

- Այն գիտակցության արմատավորումը, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական են, որ բարեկրթությունը շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն է։

- Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորումը։

Հանձնաժողովն աշխատանքը կատարելու է աշխատանքային քննարկումների և նիստերի ձևով, այդ թվում՝ հեռավար։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ձևավորված բովանդակությունը ներկայացվելու է կենտրոնական կոմիտեին՝ դրա հետագա հանրայնացումը կազմակերպելու համար։

Եթե կիսում եք մեր Ռազմավարության գաղափարները, խնդիրներն ու նպատակները, եւ պատրաստ եք մասնակցել «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը՝ որպես «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողովի անդամ, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլ. հասցեով՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականն ու շատ կարճ մոտիվացիոն նամակը (մինչև 250 բառ)»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները