Այսօր՝ հունիսի 1-ին,Նիկոլ Փաշինյանը տոնում էր ծննդյան տարեդարձը։ Նա դարձավ 50 տարեկան:
Ողջ իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Այս մասին վկայում են նաև համացանում հայտնված լուսանկարները։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ծնունդը շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։