Հետևեք մեզ։

ՔՊ-ն 2021-ին խոստացել էր ազքատության մակարդակը 26,4%-ից դարձնել 13,2%, չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%․ Մեսրոպ Առաքելյան

11:41, 04 հունիս 2025
ՔՊ-ն 2021-ին խոստացել էր ազքատության մակարդակը 26,4%-ից դարձնել 13,2%, չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%․ Մեսրոպ Առաքելյան
ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
 
«Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%:
Սա մի պարզ օրինակ է, որ բացառապես ներքին պատճառներ և լուծումներ ունեցող խնդիրները նույնպես չեն լուծվել՝ չնայած վերջին տարիներին չպլանավորված տնտեսական բարենպաստ վիճակի։
Բոլոր, բացառապես բոլոր ոլորտներում, ՔՊ-ն տապալել է իր նախընտրական խոստումները»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները