Հետևեք մեզ։

Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն. ԶՈՒ ԳՇ պետ

14:20, 04 հունիս 2025
Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն. ԶՈՒ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

«Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախային են, այդ մասով ՊՆ-ն տեղեկատվություն է տալիս»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետը:

Անդրադառնալով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.

«Նպատակն է մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելը, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները