Հետևեք մեզ։

ՆԳ նախարարը՝ նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապի մասին

15:09, 04 հունիս 2025
ՆԳ նախարարը՝ նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապի մասին
Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» միջև ազգակցական կապի մասին լուրերը։
 
«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց անկախ ազգակցական կապերից՝ պարոն Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը թույլ կտա նրան ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին և ակնկալվում է թե՛ իմ կողմից, թե՛ կառավարության կողմից՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում․այս մասին ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» միջև ազգակցական կապի մասին լուրերը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում քրեական հեղինակության բարեկամը լինել ոստիկանապետ, ՆԳ նախարարը հայտնեց, որ դա որևէ ձևով չի կարող ազդել Արամ Ղազարյանի հեղինակության վրա։
 
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները