Հետևեք մեզ։

«Գեղարդը» դիմում–բողոք է ներկայացրել Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին

17:35, 04 հունիս 2025
«Գեղարդը» դիմում–բողոք է ներկայացրել Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պաշտոնական դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին և ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական հրապարակումների համար։

Հիմնադրամը փաստագրել է, որ ՏՊՀ-ի գիտական պարբերականներում վերջին տարիներին հրապարակվել են ադրբեջանցի հեղինակների նյութեր, որոնք պարունակում են ակնհայտ փաստական խեղաթյուրումներ և կողմնակալ մեկնաբանություններ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի անվան դիտավորյալ աղավաղմանը՝ որպես «Իրևան», ինչպես նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ լավաշի, քոչարի պարերի և այլ տարրերի՝ ադրբեջանական ներկայացման փորձերին։

«Նման հրապարակումները հակասում են գիտական օբյեկտիվության եւ ակադեմիական էթիկայի սկզբունքներին՝ խաթարելով ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը եւ նպաստելով քաղաքականացված մեկնաբանությունների տարածմանը», — նշվում է դիմում-բողոքի տեքստում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները