Հետևեք մեզ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

17:37, 04 հունիս 2025
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.
▪️ծրագրավորում,
▪️ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
▪️կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
📩📞 Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Վերլուծական

Ամենաընթերցվածները