«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կմիավորվի Հայաստանի պատմության թանգարանի հետ:
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Մայր Հայաստան» թանգարանում ներկայացված ցուցանմուշները ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության մասին են, նպատակահարմար է գտնվել այն միացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ ստեղծելով «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: