Հետևեք մեզ։

Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան

14:00, 05 հունիս 2025
Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան

Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր կամ անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, և այն ուշացած են համարում: Կան անհատներ և խմբեր, որոնք տարակուսանք են զգում: Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրերին առնչվող ֆեյսբուքյան գրառումներին:

«Եկեղեցին ժողովուրդն է, այն ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Այսինքն՝ եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ: Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, և՛ վարկաբեկում են, և՛ արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- ասաց նա: