Հետևեք մեզ։

Սա ցավոտ հարց է, այն եզակի հարցերից , որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ․ Միրզոյանը՝ հայ գերիների վերադարձի մասին

15:48, 05 հունիս 2025
Սա ցավոտ հարց է, այն եզակի հարցերից , որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ․ Միրզոյանը՝ հայ գերիների վերադարձի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։

«Ես կարծում եմ, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ Ինչքանով իմ տեսած հնարավորությունը կարող է իրականանալ, դա, իհարկե, բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան, որ Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է, որ ամեն ինչ այդ սցենարով էլ ընթանա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։։

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու շուրջ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց․

«Սա ցավոտ հարց է, երևի սա այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ հարցում շոշափելի քայլից հետո էլ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքը շարունակվել և այսօր էլ շարունակվում է, սակայն դեռևս այդ աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել։