Հետևեք մեզ։

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ՀՀ

17:49, 05 հունիս 2025
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ՀՀ

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին նշվում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը կբացեն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։