Հետևեք մեզ։

Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների կապակցությամբ

17:19, 05 հունիս 2025
Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ՝ ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Էրդողանը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորության վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները