Հետևեք մեզ։

ՀՀ փոխվարչապետը և KfW –ի տնօրենն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

13:16, 06 հունիս 2025
ՀՀ փոխվարչապետը և KfW –ի տնօրենն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում է կառավության մամուլի ծառայությունը։

Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։