Հետևեք մեզ։

ՌԴ–ն պատրաստ է հարթակներ տալ ՀՀ մարզերի հնարավորությունները ներկայացնելու համար. Պադալկո

14:43, 06 հունիս 2025
ՌԴ–ն պատրաստ է հարթակներ տալ ՀՀ մարզերի հնարավորությունները ներկայացնելու համար. Պադալկո
Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար։ Այս մասին Երևանում կայացած Ռուս–հայկական տասներորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում Հայկական գործարար խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն, հայտնում է Sputnik Արմենիա-ն։
 
«Առևտրաարդյունաբերական պալատը, Տնտեսական զարգացման նախարարությունը... մենք հաճույքով հարթակներ կտրամադրենք հայկական մարզերը մեզ մոտ` Ռուսաստանում ներկայացնելու համար։ Ցանկացած տեղ կարող ենք հավաքել բիզնեսին և պայմաններ ստեղծել, որպեսզի մեր հայրենակիցները իմանան մարզերի հնարավորությունները և ներդրումներ կատարեն», – ասաց Պադալկոն։
Նրա խոսքով` նման անհրաժեշտություն կա, քանի որ Ռուսաստանում հայկական մարզերի մասին քիչ տեղեկություն կա։ Իսկ նման շնորհանդեսներ կազմակերպելու բոլոր հնարավորությունները կան։
 
«Դիմում եմ հայկական կողմին։ Եկե՛ք, ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում ձեր մասին ավելին իմանան», – նշեց Պադալկոն։