Հետևեք մեզ։

Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում. «Ազատություն»

17:23, 06 հունիս 2025
Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում. «Ազատություն»

Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի վերջին նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:

Երկու օր առաջ նա մի քանի ժամ Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: