Հետևեք մեզ։

Ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում․ նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից․ «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու

11:33, 07 հունիս 2025
Ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում․ նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից․ «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու հայտարարված, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը գրառում է կատարել․

«Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:

Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:

Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները