Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

10:50, 09 հունիս 2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Հայտնում է նախագահի շխատակազմը։

Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները