Այո, երբ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն՝ միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը, իսկ եթե գնաճն էլ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա: Խոսքը միջին աշխատավարձերի համամատության մասին էր, ինչի մասին վարչապետը հնչեցրել էր:
Հարցին, թե որքան է կազմում իր աշխատավարձը, ՊԵԿ նախագահն ասաց․ «Ամսական 1,7 մլն աշխատավարձ եմ ստանում»։
Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ՊԵԿ նախագահը նկատեց՝ դա ՊԵԿ-ի աշխատանքի տիրույթում չէ, այլ գնաճի հետ աշխատող կառույցի՝ ԿԲ-ի տիրույթում է: