Հետևեք մեզ։

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների

15:05, 09 հունիս 2025
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են մինչև 25 տարեկան ռազմագերիների

Ուկրաինան և Ռուսաստանը, Ստամբուլում հունիսի 2-ին ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան, հունիսի 9-ին իրականացրել են ռազմագերիների հերթական խմբի փոխանակումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակման շրջանակներում վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուսաստանցի զինվորականների առաջին խումբը։«Դրա դիմաց փոխանցվել են նույն թվաքանակով Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայում ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 9-ին փոխանակվել են որոշակի կատեգորիաների ռազմագերիները։«Այսօր սկսվեց փոխանակումը, որը կշարունակվի մի քանի փուլով առաջիկա օրերին: Այժմ վերադարձվողների կատեգորիաների թվում են վիրավորներն ու ծանր վիրավորները, ինչպես նաև մինչև 25 տարեկանները: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր», - գրել է Զելենսկին Telegram-ում։

Իր հերթին, Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ այսօր հաջողվել է տուն վերադարձնել մինչև 25 տարեկան ուկրաինացիների՝ հիմնականում 2000 թվականի ծնված։ Նրանց մի մասը, օմբուդսմենի խոսքով, գերության մեջ է գտնվում 2022 թվականից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները