Հետևեք մեզ։

Միրզոյանը ծովային կենսաբանական բազմազանության պահպանման մասին համաձայնագիր է ստորագրել

10:45, 10 հունիս 2025
Միրզոյանը ծովային կենսաբանական բազմազանության պահպանման մասին համաձայնագիր է ստորագրել
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Հայտնում է ԱԳՆ-ն։
 
Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։
 
Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ:

Վերլուծական