Հետևեք մեզ։

ՌԴ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք․ Զախարովան՝ Մեդինսկու հայտարարության մասին

12:14, 10 հունիս 2025
ՌԴ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք․ Զախարովան՝ Մեդինսկու հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել կոնտեքստից չկտրել Մեդինսկու խոսքերը ԼՂ-ի մասին և չտալ դրանց «բոլորովին այլ իմաստ»: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին։

Նա նշել է,որ  որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում նշել էր,որ «Եթե հակամարտությունը կանգնեցվի առաջնագծի երկայնքով, ինչ-որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի: 

 

Տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, եթե Կիևը և ՆԱՏՕ-ն փորձեն վերադարձնել Ռուսաստանի նոր շրջանները․ Պուտինի օգնականի համեմատականը

Վերլուծական