Հետևեք մեզ։

N-համայնք. մուտքը՝ կամավոր․ Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին․ Վահե Հովհաննիսյան

13:16, 10 հունիս 2025
N-համայնք. մուտքը՝ կամավոր․ Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին․ Վահե Հովհաննիսյան
«N-համայնք. մուտքը՝ կամավոր» վերտառությամբ հոդվածում «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․
 
 
«Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին։
Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։Դա մենք պետք է արած լինեինք, և վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։
 
Հիմա Նիկոլը ձևավորում է N-համայնք։ Դա ո´չ հանրային շերտ է, ո´չ ընտրազանգված։ Դա նոր համայնք է, որտեղ ինչ-որ թվով մարդիկ մտնելու են։ Պայմանը՝ ունակ լինել կատարելու Ն-ի բոլոր հրահանգները։
 
Մարդիկ միշտ ունենում են ընտրության իրավունք։ Սա նույպես ընտրություն է։ Բայց փաստն այն է, որ այդ N-համայնքը ժամանակի ընթացքում լայն հասարակությունից անջատվելու է, պարփակվելու։ Մինչև իրական լեգիտիմ փոփոխություններ։
 
Կա հայտնի վիպակ՝ Քեթրին Կրեսմեն Թեյլորի «Հասցեատերն անհայտ է» (Address Anknown)։ Շատ մանրամասն նկարագրված է պրոցեսը, երբ նորմալ, սովորական մարդիկ, որոշակի գաղափարական ազդեցության տակ կորցնում են մարդկային որակները, դառնում կամազուրկ գործիք։
 
N-համայնք մտնողները դա անում են կամովին, նրանք ունեն ընտրության իրավունք։ Բոլորը հնարավորություն ունեն՝ մտածելու, վերապրելու, հաշվարկելու իրենց որոշումն ու ազդեցությունը իրենց հետագա կյանքի վրա»։

Վերլուծական