Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

15:46, 10 հունիս 2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:Հայտնում է կառավարությունը։
 
Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների:
 
Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները:
Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները և անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար:

Վերլուծական