Հետևեք մեզ։

Սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է պետականությանը սպառնացող վտանգներից․ Սեյրան Օհանյանը՝ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի մասին

16:13, 10 հունիս 2025
Սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է պետականությանը սպառնացող վտանգներից․ Սեյրան Օհանյանը՝ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի մասին
Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ:Գրել է ՀՀ ԱԺպատգամավոր Սեյրան Օհանյանը։
 
«Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահին: 

Վերլուծական