Հետևեք մեզ։

Սահակ Բ Պատրիարքը հանդիպել է Էրդողանի հետ

22:33, 08 հունիս 2026
Սահակ Բ Պատրիարքը հանդիպել է Էրդողանի հետ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ-ն հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը կայացել է Դոլմաբահչեի պալատի Նախագահական գրասենյակում, հայտնել են պատրիարքությունից։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարություն և զարգացում (ԱՔ) կուսակցության Ստամբուլի պատգամավոր, դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։

 

Կողմերը քննարկել են հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերականգնման աշխատանքներին։

 

Հանդիպման ավարտին Սահակ Բ Պատրիարքը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ցուցաբերած աջակցության և ուշադրության համար՝ նրան մաղթելով առողջություն և հաջողություններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները