Մեր զինծառայողները ընտրատեղամասում տարածքում եղել են սահմանված ժամին, պնդում է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել։ Դրա համար հարցերը կարող եք տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ կան տեսանյութեր, որ զինվորականները տեղամաս են մտնում 20 անց 3 րոպեին և դեռ երկար ժամանակ շարունակվում է քվեարկությունը։