«Ընդդիմության բացակայությունն ինձ համար ցուցիչ է։ Նշանակում է՝ մեր անվտանգային մարմինները ոչ միայն ձեւավորվել են, այլեւ իրենց դրված խնդիրները բարեխղճորեն կատարում են։ Ամսի 7-ին ընտրություն էր, մենք չտեսանք կուտակումներ, ծեծուջարդ, նախկինում նաև կրակոցներ էին լինում»,- այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այս հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանն արեց, երբ ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը իր զեկույցը ներկայացնելիս հայտարարեց՝ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը բարձրացել է՝ հասնելով 68 տոկոսի։ Նաեւ ասաց՝ Հայաստանը ամենաապահով երկրների շարքում է։