Հետևեք մեզ։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

14:40, 09 հունիս 2026
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրների նկատմամբ նվազում է՝ այդ կոնտեքստում հիշատակելով նաև Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրների նկատմամբ նվազում է։ Ադրբեջան.  նրանք անկախ են։ Հայաստան. երեկվա ընտրությունները դարձան մեծ հաջողություն Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան։ Իհարկե, նրանք չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, որովհետև անկախ և ազատ Ուկրաինան ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է Ռուսաստանի համար։ Երբ Ուկրաինան միանա Եվրամիությանը, Պուտինը ներքին խնդիրներ կունենա տարբեր ժողովուրդների հետ, հատկապես Կովկասում։ Տարբեր ժողովուրդներ ամբողջ Ռուսաստանում հարցեր կբարձրացնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։ 

Ուկրաինայի նախագահը հունիսի 8-ին շնորհավորել էր Հայաստանին  ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները