Փաշինյանը գործադիր մարմնի անդամների հետ քննարկել է առաջիկա ծրագրերն ու քայլերը։ Նա անդրադարձել է նաև գյումրիին և նշել․
«Չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես, 58 թաղամասում (Գյումրի) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր»,-այսօր կառավարության հետ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Գյումրիում մենք հնարավորինց արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ, մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք»,-նշեց նա: