Подписывайтесь на нас։

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

13:09, 25 июня 2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններորոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ,  բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: Հայտնում է ՔԿ-ն։

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:

Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Аналитика

14:16, 22 марта 2026

19:36, 24 февраля 2026

19:39, 23 февраля 2026

20:15, 21 октября 2025

12:41, 20 октября 2025

14:20, 11 сентября 2025

16:11, 05 сентября 2025

17:36, 25 августа 2025

Самое читаемое

18:35, 23 майа 2026

21:35, 23 апреля 2026

14:18, 28 марта 2026

12:56, 28 апреля 2026

17:11, 18 апреля 2026

19:38, 16 майа 2026

17:41, 04 майа 2026

16:34, 29 майа 2026

09:29, 26 апреля 2026

20:54, 11 апреля 2026