Подписывайтесь на нас։

ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար

12:20, 14 июля 2026
ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝  օդի աղտոտման համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
 
Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։
 
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
 
Իրավախախտումներն ըստ մարզերի՝
ք. Երևան
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք, առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
 
Արմավիրի մարզ
 առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
 
Կոտայքի մարզ
 շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
 առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
 հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
 
Գեղարքունիքի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
Արագածոտնի մարզ
 
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։

Аналитика

12:24, 13 июля 2026

22:01, 09 июля 2026

21:26, 07 июля 2026

17:14, 19 июня 2026

14:16, 22 марта 2026

19:36, 24 февраля 2026

19:39, 23 февраля 2026

20:15, 21 октября 2025

Самое читаемое

18:35, 23 майа 2026

19:38, 16 майа 2026

00:21, 04 июня 2026

16:34, 29 майа 2026

20:16, 23 майа 2026

19:23, 11 июля 2026

11:28, 15 майа 2026

22:39, 25 майа 2026

12:36, 11 июля 2026

13:56, 04 июля 2026