Подписывайтесь на нас։

ՊՆ մամուլի քարտուղարը՝ Հանրապետության հրապարակում կայանված ՊՆ ավտոմեքենաների մասին

15:20, 07 июля 2025
ՊՆ մամուլի քարտուղարը՝ Հանրապետության հրապարակում կայանված ՊՆ ավտոմեքենաների մասին

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այդ կապակցությամբ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է,  որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները:

Аналитика