Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ:
Այդ կապակցությամբ ՊՆ-ն հայտնում է, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները: