Հետևեք մեզ։

Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) գաղտնի հավաք է արել Օհանավանում

22:15, 21 հոկտեմբեր 2025
Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) գաղտնի հավաք է արել Օհանավանում

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Հայտնել է Մայր Աթոռը։

 

Այս նախկին հոգևորականը՝ Ստեփան Ասատրյանը, պարզվում է, պատրաստվել է որոշակի գործողությունների նախքան կարգալույծ հռչակվելը։

 

Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել Ստեփան Ասատրյանի գործողությունների վերաբերյալ։ Նա գաղտնի հավաք է անցկացրել Օհանավան գյուղում։ Ըստ Hayastan.news-ի տեղեկությունների՝ օրեր առաջ կանչել է Օհանավանի բնակիչներին, խոսել իբր թե իր մտահոգությունների մասին, և ասել, որ պատրաստվեն դիմավորելու Նիկոլ Փաշինյանին։ Նա իրազեկել է, որ վարչապետի այցը Օհանավան սպասվում է հոկտեմբերի 26-ին և պետք է դիմավորել նրան։  

 

Հետևաբար, կարգալույծ հռչակվելուց հետո նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի այն հայտարարությունը, թե պարատագ է մատուցելու Հովհաննավանքում նախապատմություն ունի, Փաշինյանի հայտարարությունն էլ, թե մասնակցելու է ոչ հոգևորական Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, նախապես որոշված էր և պատրաստված։ 

 

Այս ամենը հերթական վկայությունն է այն բանի,  որ սքեմի տակ ծպտված Ստեփան Ասատրյանը իշխանության հետ սերտ համագործակցել է, և նրա խնդիրը բնավ եկեղեցու ներսում հնարավոր ու անհնարին խնդիրները չեն։

 

Ի դեպ, նախկին հոգևարականը դեռևս մարտ ամիսն մեծարում էր Ամենայն Հայոց Կաթողկոսին, այդ ժամանակ երևի դեռ իշխանությունները նրան չէին գտել։

 

Կարգալույծ է արվել Տ. Արամ քահանա Ասատրյանը

 

Վերլուծական