Նորք Մարաշ վարչական շրջանում ճանապարհաշինության վերաբերյալ ֆանտաստիկ խոստումներ էր տվել Տիգրան Ավինյանը դեռևս 2023-ին՝ երբ Երևանի քաղաքապետի թեկնածու էր լինելու։
Քաղաքապետարանն ու իշխանական մեդիան ողջ ռեսուրսներով 2023-ի հունվարին հայտարարում էր․
«Մեկնարկել ենք 2 կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեր քաղաքացիների համար կկառուցենք Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ: Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց(էստակադա): Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն»:
Գիտե՞ք ինչ եղավ այս շուրջ երեք տարվա ընթացքում․ Երևանի փոսերը մի կերպ հաղթահարելով 2026-ի հունիսի 18-ին Տիգրան Ավինյանը հասել է իր խոստման վայր, որտեղ դեռ նոր մեկնարկել են Էմիլ Դիլանյան և Գյուրջյան փողոցներում շինարարական աշխատանքներ։
Բայց․ երեք տարին բավարար չէր, որպեսզի Տիգրան Ավինյանը գոնե խոստման վայրի անունները սովորեր․ կանգնել է Դիլանյանի փողոցի վրա, և ասում է, որ Գյուրջյան փողոցում է գտնվում։
Շինհրապարակում շինարարներին գերազանցող SMM և ուղեկցող թիմով Ավինյանը չի իմացել, որ գտնվում է Էմիլ Դիլանյան փողոցի վրա, Գյուրջյան փողոցը Դիլանյան փողոցից դեպի ձախ՝ Նոր Նորք տանող փողոցն է։ Ավելին, Էմիլ Դիլանյանի անվամբ փողոցն անվանակոչվել է 2024-ին՝ Ավինյանի օրոք։
Ուշացած խոստման և երևանցիներին 3 տարի առաջ խաբելու համար, բնականաբար, Ավինյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվի։
Ավելին,