Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ Աննա Վարդապետյանը, ով դեռ օրն անց է կացնում գլխավոր դատախազի աշխատասենյակում, ոչ միայն օտարահունչ բառերի ներքո մասնագիտական որակներ է ձևացնում, այլ նաև առանձնանում է հակակոռուպցիոն պահանջների խախտումներով։
Նա, պարզվում է, 2024 թվականին բարեվարքության բացասական եզրակացություն ստացածների 16 տոկոսին նշանակել է դատախազ։ Բայց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և ոչ միայն նրա ընկերուհի Աննա Վարդապետյանին ավելի տիպիկ բնութագրում է հաջորդը. Կոռուցիայի դեմ «պայքարող», հեռու գյուղերում մասնավորեցված երկու կտոր հողը մարդկանցից վերցնելն ու անտեր շպրտելը որպես իր հերոսություն ներկայացնող Վարդապետյանը բարեվարքության բացասական եզրակացություն ստացածների 86 տոկոսի պաշտոնները բարձրացրել է։
Սա նշանակում է, որ երբ Աննա Վարդապետյանը ցանկացել է դատախազների պաշտոնները բարձրացնել և նրանց բարեվարքությունը ստուգվել է ու նրանք պարզվել է բարեվարք չեն, 86 տոկոս դեպքերում նա թքած է ունեցել այդ եզրակացությունների վրա։
Ինչ սա կցուցանե… կցուցանե, որ Վարդապետյանի ելույթները, որ համակարգում տեղ ունեն միայն կոռուպցիայից հեռու, շիտակ ու պրոֆեսիոնալ դատախազները, շատ նման են նրա մյուս ելույթներին ու պարզապես սուտ են: Դա կցուցանե, որ Վարդապետյանը ամեն գնով նշանակում է միայն իր մտերիմներին, ով էլ որ նրանք լինեն, որքան էլ որ անբարեվարք նրանք լինեն։