Խորխե Մեսսին՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցություններից հետո մեկնել է Բարսելոնա։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։
Նշվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հայրը փետրվարի 16-ի երեկոյան մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք՝ ՊՍԺ-ի ղեկավարների հետ իր որդու նոր պայմանագրի մասին խոսելուց անմիջապես հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիոնելը մոտ է ֆրանսիական թիմի հետ նոր պայմանագիր կնքելուց հրաժարվելուն։ Ըստ աղբյուրի՝ հոր բանակցությունները ՊՍԺ-ի հետ հաջողությամբ չեն պսակվել։ Տարբերակներից մեկը, որտեղ 35-ամյա արգենտինացին կարող է շարունակել կարիերան, «Ինտեր Մայամին» է:
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ Այնուհետեւ արգենտինացին դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։